Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» հեռացրել է ակումբի տեխնիկական տնօրեն Ալան Կերբիշլիին և գլխավոր մարզչի օգնական Ռեյ Ուիլկինսին:
Կերբիշլին և Ուիլկինսը «Քրեյվն Քոթեջ» հրավիրվեցին դեկտեմբերին՝ Ռենե Մալեստինի խորհրդով, ով նախորդ շաբաթ հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից:
Ուրբաթ օրը «Ֆուլհեմի» ղեկավարությունը ակումբ հրավիրեց Ֆելիքս Մագատին: Նոր մարզչի գալուց հետո հեռացվեցին Կերբիշլին և Ուիլկինսը:
Ավելացնենք, որ Մալեստինի ապագան դեռ որոշված չէ: Ռենեն հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրեն ասել են գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին, սակայն լոնդոնյան ակումբը մտադիր է նրան վերադարձնել մարզչական շտաբ: