«Ֆուլհեմը» հայտարարել է, որ Marathonbet բուքմեյքերական ընկերությունը դարձել է ակումբի պաշտոնական հովանավորը:
Այս գործարքն ակումբի պատմության մեջ ռեկորդային է, չնայած դրա մանրամասները գաղտնի են պահվում: Պայմանագիրը 2 տարով է, սակայն 12 ամիս երկարաձգելու հնարավորությամբ:
Marathonbet-ը ամենամեծ բուքմեյքերական ընկերությունն է Ռուսաստանում և ԱՊՀ-ում: «Ֆուլհեմի» հովանավորի դերում հանդես է գալիս կայքի անգլիալեզու տարբերակը:
Հավելենք, որ միաժամանակ «Ֆուլհեմը» ցուցադրել է նոր տնային մարզահագուստն Adidas-ից: