«Ֆուլհեմը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Մարկո Սիլվային։
Նախորդ մրցաշրջանի վերջում վերադառնալով Պրեմիեր լիգա՝ «Ֆուլհեմը» շատ լավ է հանդես գալիս բարձրագույն խմբի առաջնությունում, թեև այս մրցաշրջանի սկզբում համարվում էր անկման ֆավորիտներից մեկը:
«Սպիտակները» այժմ աղյուսակում յոթերորդն են և Արևմտյան Լոնդոնի լավագույն ակումբը՝ առաջ անցնելով «Բրենտֆորդից» և «Չելսիից»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Ֆուլհեմի» ղեկավարները շատ գոհ են Սիլվայի աշխատանքից, և այժմ պորտուգալացի մասնագետի հետ համագործակցության երկարաձգումը նրանց առաջնահերթությունն է։
«Ֆուլհեմը» հույս ունի համաձայնության գալ Սիլվայի հետ նոր պայմանագրի շուրջ մինչև մրցաշրջանի ավարտը: Մարկոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։