«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը խոստովանել է, որ կցանկանար «Արսենալից» գնել կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգի տրանսֆերը:
Հունվարին «Ֆուլհեմը» վարձակալեց Ֆրիմպոնգին մինչև այս մրցաշրջանի ավարտը: Այս ընթացքում Էմանուելն ընդամենը երկու հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում, սակայն արդեն հասցրել է հիացնել մարզչին:
-Եթե մենք այդպիսի հնարավորություն ունենանք, ապա ես հավանաբար կգնեմ նրան,- հայտնել է Յոլը:
Հիշեցնենք, որ վերջին երեք մրցաշրջաններում Ֆրիմպոնգը երկու անգամ ծանր վնասվածք է ստացել: Այդ պատճառով նա չկարողացավ իրեն դրսևորել «Արսենալում»: Էմանուելը վարձավճարով հանդես է եկել «Վուլվերհեմպտոնում» և «Չարլտոնում»: