«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հայտնել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են հարձակվող գնելու ուղղությամբ:
Այս պահին Յոլի թիմի հարձակումը գրեթե ամբողջությամբ կապված է Դիմիտար Բերբատովի հետ, ինչի համար էլ մարզիչը ցանկանում է հարձակման գծում այլընտրանք ունենալ:
-Մեզ պետք է արագություն և մի քիչ վարպետություն: Բերբատովը լավն է, սակայն նա միայնակ չի կարող ամեն ինչ անել: Մենք փորձում ենք ևս մեկ հարձակվող ունենալ: Մեզ ավելի շատ գոլեր են պետք:
Այժմ մենք քննարկում ենք մի քանի թեկնածություն,- Յոլի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: