• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմի» սեփականատերը ցանկանում է գնել «Տոտտենհեմը»

Շահիդ Խան«Ֆուլհեմի» սեփականատեր Շահիդ Խանը մտածում է իր ակումբը վաճառելու և փոխարենը «Տոտտենհեմը» գնելու մասին:

Evening Standard-ի հաղորդմամբ, Խանի պլանները դեռ նախնական փուլում են: Այս պահին ամերիկացի գործարարը ոչ պաշտոնական քննարկումներ է ունենում և դեռ չի կապնվել «Տոտտենհեմի» հետ:

Այս շաբաթ «Տոտտենհեմը» որոշ մանրամասներ հայտնեց իր նոր՝ 61 հզր նստատեղանոց մարզադաշտի մասին, որը 2018 թվականին բացվելուց հետո 10 տարվա ընթացքում կընդունի ամերիկյան ֆուտբոլի խաղեր:

«Տոտտենհեմին» և ամերիկյան ֆուտբոլին կապող այս գործոնը հանդիսացել է Խանի հետաքրքրության պատճառը: Ինչպես գիտենք, Շահիդը նաև NFL-ի «Ջեկսոնվիլ Ջագուարս» ակումբի սեփականատերն է:

2011 թվականին, երբ Շահիդը նոր էր գնել «Ջագուարսը», այդ ակումբ ամենաքիչ շահույթ ապահովողն էր ազգային լիգայի 32 մասնակիցների մեջ: Սակայն շնորհիվ «Ուեմբլում» արտագնա խաղերի, «Ջեկսոնվիլը» կարողացավ շահութաբեր ակումբների աղյուսակում 10 քայլ վերև բարձրանալ:

Այժմ Խանը ցանկանում է «Տոտտենհեմի» նոր մարզադաշտը դարձնել մի վայր, որտեղ «Ջագուարսը» կկարողանա մշտապես անցկացնել իր խաղերը և ավելի շատ գումար վաստակել:

Ավելացնենք, որ Forbes-ը Խանի կարողությունը գնահատել է 3 մլրդ ֆունտ: «Տոտտենհեմը» Շահիդին կարող է անցնել մոտավոր 1 մլրդ ֆունտով, սակայն մեծ կասկածներ կան, որ Դանիել Լևին պատրաստ կլինի բաժանվել իր պաշտելի ակումբից:

Հետաքրքիր փաստեր