«Ֆուլհեմ»-ը սկսել է բանակցությունները գլխավոր մարզիչ Մարտին Յոլի հետ, նոր` երկարաժամկետ, պայմանագիր կնքելու համար.
Հոլանդացի մասնագետի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, և մամուլում, ժամանակ առ ժամանակ, խոսակցություններ են հայտնվում Յոլի հանդեպ մի շարք Եվրոպայի խոշոր ակումբների հետաքրքրության մասին.
Այնուամենայնիվ, «Ֆուլհեմ»-ի ղեկավարությունը շատ գոհ է, թե ինչպես է Մարտինը կառուցել թիմի խաղը, չնայած այն բանի, որ այս ամառ թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ` Մուսա Դեմբելեն, Կլինտ Դեմփսին, Պավել Պոգրեբնյակը, Դանի Մերֆին, էնդի Ջոնսոնը և Դիկսոն Էտուհուն:
Վերջին մրցաշրջանում, Յոլը իր թիմի հետ ավարտել է մրցաշրջանը իններորդ տեղում: «Ֆուլհեմ»-ին պակասում էր ընդամենը մեկ միավոր Անգլիայի բարձրագույն առաջնությունում հավաքած միավորների քանակով նոր ռեկորդ սահմանելու համար.
Ինչպես հայտնում է Goal-ը, 56-ամյա Յոլը տխրել է Դեմփսիի և Դեմբելեի կորուստներից հետո, սակայն այն խոստումը, որ նրան կտրամադրվի որոշակի գումար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կարող է համոզել գլխավոր մարզչին կնքել նոր պայմանագիր: