Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Ֆուլհեմը» լոնդոնյան դերբիի շրջանակներում հյուրընկալել էր «Տոտտենհեմ Հոտսպուրին»:
Անդրե Վիլաշ-Բոաշի սաները հյուրընկալվելիս կարողացան կամային հաղթանակ տանել «Ֆուլհեմի» նկատմամբ: Դեջագայի գոլին պատասխանեց «Տոտտենհեմի» պաշտպան Վլադ Կիրիկեշը, իսկ հաղթական գնդակը 82-րդ րոպեին խփեց Լուիս Հոլդբին:
«Տոտտենհեմը» հաղթեց 1:2 հաշվով և բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Դեջագահ՝ 57ր, Կիրիկեշ՝ 73ր, Հոլդբի՝ 82ր: