Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց 12-րդ հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»:
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Դիմիտար Բերբատովը, իսկ 3 րոպե հետո Դանիել Սթարիջը վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում դարձյալ աչքի ընկավ Սթարիջը: Անգլիացի հարձակվողը 62-րդ րոպեին առաջ մղեց մերսիսայդցիներին, իսկ 85-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «Լիվերպուլին»:
«Լիվերպուլը» հաղթեց 1:3 հաշվով և վաստակած միավորների քանակը հասցրեց 58-ի:
Գոլեր. Բերբատով՝ 33ր, Սթարիջ՝ 36ր, 62ր, 85ր