Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր մայրաքաղաքը ներկայացնող «Ֆուլհեմին»:
«Կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան «Ֆուլհեմի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Անտոնիո Վալենսիան: Առաջին խաղակեսում «Յունայթեդը» ևս 2 գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Ռոբին վան Պերսին և Ուեյն Ռունին:
Երկրորդ խաղակեսում «Ֆուլհեմին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գոլն էլ իր հաշվին գրանցեց Ալեքսանդր Կաչանիկլիչը:
Գոլեր․ Վալենսիա՝ 9ր, վան Պերսի՝ 20ր, Ռունի՝ 22ր, 65ր (ինքն․)