Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Քրեյվն Քոթեջ» մարզադաշտում, ուր տեղի «Ֆուլհեմը» լոնդոնյան դերբիում ընդունել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, ովքեր երեք գնդակ ուղարկեցին Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում «ռեյնջերները» կարողացան վերգտնել խաղը և հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի, սակայն ավելին անել Ռեդնապի սաներին չհաջողվեց: «Ֆուլհեմը» հաղթեց 3:2 հաշվով:
Գոլեր. Բերբատով՝ 8ր, 22ր, Հիլ՝ 41ր (ինքն.), Տաարաբթ՝ 45ր, Ռեմի՝ 51ր
Հեռացում. Սիդուել՝ 79ր