«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրել է «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում ոչ պատշաճ պահվածքի մեջ:
Անցած կիրակի Սենթ Ջեյմս Պարկում «Լիվերպուլի»՝ 1-2 հաշվով հաղթանակի 28-րդ րոպեին վան Դեյկը հեռացվեց խաղադաշտից՝ Ալեքսանդր Իսակի նկատմամբ վերջին հույսի խախտման թույլ տալու համար ուղիղ կարմիր քարտ ստանալով։
Այնուամենայնիվ, Վան Դեյկն անմիջապես չհնազանդվեց Ջոն Բրուքսի որոշմանը և սկսեց վիճել և՛ գլխավոր մրցավարի, և՛ չորրորդ օգնականի հետ, ում հետ խոսելիս Վիրջիլը անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել։
Ինչպես հայտնում է BBC-ն, այժմ 32 ամյա հոլանդացին մինչև ուրբաթ պետք է ասոցիացիային բացատրություն տա իր պահվածքի համար։
Բացի այդ, Վան Դեյկը կարմիր քարտի որակազրկման պատճառով ամեն դեպքում բաց կթողնի Պրեմիեր լիգայի շրջանակներեում կայանալիք «Աստոն Վիլլայի» դեմ տնային հանդիպումը: