«Լեսթերի» պաշտպան Վեսլե Ֆոֆանան «Չելսի» տեղափոխվելուց առաջ մեկնել է ԱՄՆ՝ բուժզննում անցնելու համար:
«Չելսին» և «Լեսթերը» բանավոր համաձայնության են եկել Ֆոֆանի համար 70 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցմամբ:
Իսկ նախօրեին, ըստ The Athletic-ի, 21-ամյա ֆրանսիացին ժամանել էր ԱՄՆ՝ մի շարք բժշկական հետազոտություններ անցնելու համար։
Դա անհրաժեշտ է Չելսիի ամերիկացի սեփականատեր Թոդ Բելիի «հոգին հանգստացնելու» համար, ով նման խոշոր ներդրումից առաջ ցանկանում է համոզվել, որ Ֆոֆանը ստացած լուրջ վնասվածքից հետո առողջական խնդիրներ չունի։
Վեսլեն մեկ տարի առաջ կոճի կոտրվածք էր ստացել և բաց թողեց 7 ամիս՝ միայն նախորդ մրցաշրջանի վերջին շաբաթներին յարողացավ վերադառնալ Լեսթեր:
Ավելացնենք, որ այս ամենիննչը կտևի ևս երկու օր։ Միևնույն ժամանակ, Ֆոֆանան արդեն համաձայնեցրել է «կապույտների» հետ կնքվելիք վեց տարվա պայմանագրի կետերը։