«Ուիգանի» հարձակվող Ֆրանկո դի Սանտոն խոստովանել է, որ պատրաստ է քննարկել պայմանագրի երկարաձգումն ակումբի հետ:
Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո: Ֆրանկոն ուրախ կլինի մնալ, եթե «Ուիգանը» կարողանա մնալ Պրեմիեր Լիգայում, իսկ նա անձամբ ստանա խաղային պրակտիկայի երաշխիք:
-Մենք լավ ենք հանդես գալիս: Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում ենք: Իմ պայմանագիրը լրանում է հունիսին և վերջերս ես խաղում եմ ոչ այնքան հաճախ, քանի որ շատ տարբեր բաներ են կատարվում:
Խաղային ժամանակը կլինի բանալին այն բանի, որ ես երկարաձգեմ պայմանագիրս «Ուիգանի» հետ: Երջանիկ կլինեմ մնալ և շարունակել հանդես գալ Պրեմիեր Լիգայում,- հայտնել է դի Սանտոն TyC Sports-ին տված հարցազրույցի ժամանակ: