«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խոստովանել է, որ շատ մոտ էր «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուն: Ինչպես գիտենք, նախորդ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռացված Թիմ Շերվուդի փոխարեն թիմ հրավիրվեց Մաուրիսիո Պոչետինոն:
Սակայն այդ պաշտոնի համար դիտարկվում էր նաև դե Բուրի թեկնածությունը, ում հետ «Այաքսը» մայիսին չորրորդ տարին անընդմեջ դարձավ Հոլանդիայի չեմպիոն: Ֆրանկի խոսքերով, իրեն շատ էր հետաքրքրել «Տոտտենհեմի» առաջարկը:
-Ես իսկապես շատ մոտ էի, սակայն նրանք ընտրեցին Պոչետինոյին: Այդպես հաճախ է լինում կորպորատիվ ընկերություններում: Եթե նրանք իսկապես ինձ ընտրեին, ապա ես կհամաձայնվեի,- ասել է դե Բուրը: AT5