«Արսենալը» պաշտոնապես հայտնել է Ֆրեդի Յունգբերգի վերադարձի մասին, որը կզբաղեցնի ակումբի դեսպանի պաշտոնը:
Շվեդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը եղել է անպարտ «Արսենալի» առանցքային մասնիկը 2003-2004 թվականներին, երբ թիմը Պրեմիեր Լիգայում անցկացրեց 49 հանդիպում առանց պարտության:
Ֆրեդին 10 տարի խաղացել է լոնդոնյան ակումբում՝ երկու անգամ հաղթելով Պրեմիեր Լիգայում և երեք անգամ էլ Անգլիայի գավաթում: 2006 թվականին Յունգբերգն «Արսենալի» հետ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Այժմ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը կներկայացնի թիմի շահերը բարեգործական, կոմերցիոն և աշխարհիկ միջոցառումներին: Ֆրեդին իր աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից: