«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հաստատել է «Սեթլիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆոսթերի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 10 մլն ֆունտ:
Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Սելթիկ Պարկում» անցկացրել է չորս տարի՝ այդ ընթացքում երեք անգամ դառնալով Շոտլանդիայի չեմպիոն:
Այս ամռանը 26-ամյա Ֆոսթերը «երեք առյուծների» հետ մասնակցեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտես, ճիշտ է, չխաղաց: Այժմ «Նյուքասլի» սանը վերդարձավ հայրենիք և չորս տարվա պայմանագիր ստորագրեց «Սաութհեմպտոնի» հետ:
-Ֆրեյզերը տաղանդավոր ֆուտբոլիստ է, և մենք ուրախ ենք, որ կարողացանք նրան բերել «Սաութհեմպտոն»: Սա թիմը վերկառուցելու հերթական կարևոր քայլն էր,- ասել է «սրբերի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
Նշենք, որ Ֆոսթերը դարձավ այս ամառվա ընթացքում «Սաութհեմպտոնի» հինգերրորդ նորեկը: