«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ հույս ունի հետևել «Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսի օրինակին և շարունակել խաղային կարիերան ևս երեք-չորս տարի:
Չնայած մրցաշրջանի ավարտից հետո լրացող պայմանագրին՝ Լեմպարդը նույնիսկ չի մտածում կարիերան ավարտելու մասին: Ֆրենկը, ով հաջորդ ամիս կդառնա 35 տարեկան, հույս ունի շարունակել ֆուտբոլային կարիերան:
-Կցանկանայի շարունակել խաղալ մինչ այն պահը, երբ դեռ զգում եմ, որ կարող եմ, և դեռ լավ մարզավիճակում եմ: Երջանիկ կլինեի ևս երեք-չորս տարի խաղալ: Երջանիկ կլինեի, եթե հետևեի Ռայան Գիգգսի և Փոլ Սքոուլզի օրինակին:
Ռայան Գիգգսը հատուկ մթնոլորտ է ստեղծել իր շուրջը: Ակումբի բոլոր խաղացողները հետևում են նրան: Նա օրինակ է ինձ համար,- հայտնել է Լեմպարդը: Sky Sports