«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է իր թիմակից Խուան Մատայի մասին, ով «Տոտտենհեմի» դեմ խաղում օգնեց «ազնվականներին» խուսափել պարտությունից:
-Մատան լավ խաղաց և մեր խաղը կապակցված դարձրեց: Նա հաճախ էր գնդակն ուղարկում հակառակորդի դարպասի մոտ: Նա անչափ կարևոր խաղացող է դարձել «Չելսիի» համար:
Նա շատ վստահ է խաղում: Բոլոր խաղացողներն են հասկանում, որ մեզ մոտ մեծ է մրցակցությունը, հատկապես կիսապաշտպանությունում: Եթե խաղադաշտ դուրս չես գալիս, պետք է շարունակես մարզվել և աշխատանքի հանդեպ ճիշտ մոտեցում ցուցաբերես: Խուանը հենց այդպես է վարվում,- ասել է Ֆրենկը:
Հիշեցնենք, որ «Տոտտենհեմի» դեմ խաղում Մատան երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինեց Օբի Միկելին և օգնեց «Չելսիին» խուսափել պարտությունից. «Ուայթ Հարթ Լեյնում» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: