Ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումների պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի անունը իր կարճ ցուցակից։
Ընդամենը մեկ օր առաջ «Ինտերի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտան ասաց, որ ակնկալում է առաջիկա օրերին Օնանային գնելու առաջարկ ստանալ «Յունայթեդից»:
Այնուամենայնիվ, Daily Mirror-ը պնդում է, որ Օլդ Թրաֆորդը ներկայացնող ակումբը չի փորձի գնել 50 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Օնանային:
«Յունայթեդը» հազիվ է համաձայնել ամառային 120 միլիոն ֆունտ ստերլինգ բյուջեի կեսը ծախսել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտին ձեռք բերելու վրա, իսկ «կարմիր սատանաների» մարզիչ Էրիկ Տեն Հագի համար հարձակվող և պաշտպան ձեռք բերելն ավելի կարևոր է, քան դարպասապահ:
«Յունայթեդը» դեռ մտադիր է ձեռք բերել դարպասապահ, սակայն այժմ դիտարկում է երկու ավելի մատչելի տարբերակ, քան Օնանան է:
«Ֆեյենորդից» 25 ամյա Ջասթին Բեյլոն և 32 ամյա Քևին Թրապը «Այնտրախտից» գնահատվում են համապատասխանաբար 20 և 10 միլիոն ֆունտ ստերլինգ:
Բացի այդ, «Յունայթեդը» դեռ ունի 25 միլիոն ֆունտ գնահատվող Դին Հենդերսոնին, բայց նա, ամենայն հավանականությամբ, կմիանա «Նոթինգհեմ Ֆորեստին»: