Մանկունյանցիները այս մրցաշրջանում լուրջ խնդիրներ ունեն Պրեմիեր Լիգայի շրջանակում «մեծ վեցնյակի» թիմերի հետ հանդիպումներում․ ընդամենը մեկ հեղինակած գնդակ յոթ խաղերում։
«Չելսի» – «Մանչեսթեր Յ.» 0-0 (xG 1.17 xG 0.36)
«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է շատ հետ չմնալ առաջատարին, իսկ «Չելսիին» եկել կանգնել է քառյակի շեմին։ Այ այսպիսի մրցաշարային իրավիճակում Լոնդոնում հանդիպեցին այս երկու թիմերը։
Հանդիաապման հենց մեկնարկեց նշմարվեցին մարզչական առաջադրանքները․ երկու թիմերն էլ օգտագործում էին պրեսինգը, երկու թիմերն էլ պրեսինգից դուրս գալու համար օգտագործում էին եզրային պաշտպաններին։
Այս երկու նկարները շատ լավ ցույց են տալիս թիմերի՝ պրեսինգից դուսր գալու ձևը, իսկ ինչու եզրային պաշտպանների միջոցով․ բանը այն է, որ Կանտեն և Կովաչիչը ու Բրունոն և Ֆրեդը հոյակապ հանդիպում անցկացրեցին միմյանց չեզոքացնելու մասով։ Այս երկու զույգերը հրաշալի էին շարժվում տեղաշարժում և հսկում բաց տարածությունները կենտրոնում։
Ցավոք, նույն գովասանքի խոսքերը չեմ կարող նշել ստեղծագործելու մասով, չնայած պահեր, իհարկե կային։
Սուլշերի թիմի արդյունքերը մեծ վեցնյակի հետ․ 0-0-ների ուրվականը դեռ շրջում է Մանչեսթերի կարմիր հատվածում
1-6 «Տոտտենհեմ»
0-0 «Չելսի»
0-1 «Արսենալ»
0-0 «Մանչեսթեր Սիթի»
0-0 «Լիվերպուլ»
0-0 «Արսենալ»
0-0 «Չելսի»