Լոնդոնյան «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է միլիոններ վատնել, միայն թե ուժեղացնի կազմը:
Ինչպես տեղեկացնում է Calcionews24-ը, «արիստոկրատները» պատրաստել են 100 մլն եվրո ձմեռային տրանսֆերային պատուհանի համար: 30 մլն եվրոյով «Չելսին» գնելու է Մոուտինյոյին «Պորտուից», իսկ 70 մլն եվրոյով` Ռադամել Ֆալկաոյին «Ատլետիկոյից»:
«Չելսին» մտադիր է նաև հրաժարվել մի քանի խաղացողներից: Նրանց թվում են Էշլի Քոուլը, Դանիել Սթարիջը և Ֆրենկ Լեմպարդը: