• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

11 մետրանոցի կրկնությո՞ւն, սա ուղղակի ծիծաղելի է

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը քննադատել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան խաղում նշանակված 11 մետրանոցը։

Երեկ Սթեմֆորդ Բրիջում կայացած հանդիպման առանցքային դրվագը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսի սկզբում, երբ «Բորուսիայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց։

Առաջին փորձի ժամանակ «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը հարվածեց դարպասաձողին, սակայն մրցավարը թույլ տվեց նրան կրկնել հարվածը, քանի որ խաղացողները ժամանակից շուտ էին մտել տուգանային հրապարակ:

2:0 հաշվով պարտվելուց և մրցաշարից դուրս մնալուց հետո Բելինգհեմն իր անհամաձայնությունն է հայտնել մրցավարական նման որոշումների հետ։

«Ես բավականին մոտ էի, և ես վստահ չեմ, թե որտեղ կարող ես ձեռքերդ պահել»:

«Ես հստակ չգիտեմ կար այդտեղ ձեռքով խաղ, թե՞ ոչ: Ես չեմ ուզում ինքս ինձ դժվարության մեջ գցել: Այն, որ 11 մետրանոց է նշանակվել, տխրեցնում է, իսկ այն, որ պետք է այն կրկնել, ուղղակի ծիծաղելի է»:

«Յուրաքանչյուր 11 մետրանոցի ժամանակ, երբ հարվածողը կամաց-կամաց վազում է նախքան հարվածելը, մարդիկ շուտ են մտնում տուգանային, բայց սա ֆուտբոլ է: Որոշումն ընդունված է, և մենք պետք է ընդունենք այն»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր