11 տարի անց «Սաութհեմպտոնը» կվերադառնա Չեմպիոնշիպ:
Դեռ ունենալով այս մրցաշրջանում երեք խաղ, «Սաութհեմպտոնը» գիտակցում էր, որ նույնիսկ մեկ սխալը կփչացնի ակումբի գոյատևման հնարավորությունները Պրեմիեր լիգայում:
Այդ երեք խաղերից հենց առաջինում «սրբերը» թույլ տվեցին այդ սխալը։ Երեկ նրանք տանը պարտություն կրեցին «Ֆուլհեմից»:
Այսպիսով, «Սաութհեմպտոնն» այլևս հնարավորություն չունի գոյատևելու ԱՊԼ-ում և 2023/24 մրցաշրջանը կանցկացնի Չեմպիոնշիպում, որտեղ վերջին անգամ խաղացել է 2012 թվականին։