• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

15-րդ տուրի երկրորդ խաղային օրվա անոնս

Այսօր կմեկնարկի ԱՊԼ-ի 15-րդ տուրի երկրորդ խաղային օրը։ Ձեզ ենք ներկայացնում կայանալիք հանդիպումների անոնսը։

Չելսի — Արսենալ 16:00 

«Չելսին» չի պարտվել իր վերջին 12 տնային հանդիպումներից և ոչ մեկում (7 հաղթանակ, 5 ոչ-ոքի), ապրիլի 20-ին «Արսենալից» կրած պարտությունից հետո (2-4): Այս մրցաշրջանում «Արսենալը» հաղթել է առաջին 12 հանդիպումներից 10-ում, նման արդյունք ցույց տված նախորդ 10 թիմերից միայն մեկը չի դարձել ԱՊԼ-ի չեմպիոն: «Զինագործները» 1974 թվականից ի վեր առաջին անգամ առաջնությունում կարող են երեք անընդմեջ հաղթանակ տանել «կապույտների» նկատմամբ:

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը երեք ամսով շարքից դուրս է եկել ազդրի վնասվաքի պատճառով: Վնասվածքներ ունեն նաև Կեպա Արիզաբալագան, Վեսլի Ֆոֆանան, Ռիս Ջեյմսը և Նգոլո Կանտեն։ Քարնի Չուկվուեմեկայի մասնակցությունը կասկածելի է: Բայց Մատեո Կովաչիչը ապաքինվել է։

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական լավ է զգում անցած տուրում դուրս մնալուց հետո: Տակեհիրո Տոմիյասուի և Կիրան Տիրնիի մասնակցությունը կասկածելի է: Ալեքսանդր Զինչենկոն վերադարձել է շարք։

Սաութհեմպտոն — Նյուքասլ 18:00

«Սաութհեմպտոնը» Պրեմիեր լիգայի վերջին 25 խաղերից միայն չորսում է հաղթել՝ պարտվելով 16-ում և խփելով ընդամենը 20 գոլ: «Նյուքասլը» հոկտեմբերի ընթացքում վաստակել է 16 միավոր՝ ամենաշատը ԱՊԼ-ում։ «Սրբերը» հաղթել են Պրեմիեր լիգայի իրենց վերջին 10 հանդիպումներից միայն մեկում «կաչաղակների» հետ՝ 2-0 սեփական հարկի տակ երկու տարի առաջ:

«Սաութհեմպտոնի» պաշտպան Արմել Բելլա-Քոթչապը ապաքինվել է մկանի վնասվածքից: Ռոմեո Լավիան կարող է վերադառնալ, բայց ոչ Քայլ Ուոլկեր-Պիտերսը:

«Նյուքասլի» կիսապաշտպան Ժոելինտոնը բաց է թողնում այս հանդիպումը դեղին քարտերի պատճառով։ Բայց վինգեր Ալան Սեն-Մաքսիմինը պատրաստ է կրկին խաղալու։

Ասթոն Վիլա — Մանչեսթեր Յունայթեդ 18:00

«Ասթոն Վիլան» Պրեմիեր լիգայի վերջին 24 խաղերից միայն հինգում է հաղթանակ տարել (6 ոչ-ոքի, 13 պարտություն): «Մանչեսթեր Յունայթեդը» հինգ խաղ անընդմեջ անպարտելի է մնացել առաջնությունում: «Առյուծները» չեն հաղթել «կարմիր սատանաներին» Պրեմիեր լիգայի վերջին 23 տնային խաղերում (8 ոչ-ոքի, 15 պարտություն):

«Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հնարավոր է, որ կկարողանա խաղալ, չնայած նրան, որ ստիպված են եղել փոխարինել «Նյուքասլի» դեմ խաղում:

«Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը որակազրկվել է մեկ խաղով։ Վիկտոր Լինդելոֆը ապաքինվել է, Աարոն Վան-Բիսական նույնպես։ Հարցերը մնում են Անտոնիի, Ջեյդոն Սանչոյի և Անտոնի Մարսյալի մասին։ Ռաֆայել Վարանը հաստատ չի կարողանա օգնել թիմին։

Վեստ Հեմ — Կրիստալ Փելես 18:00

2001/02 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ «Վեստ Հեմը» 4 անընդմեջ տնային հաղթանակ տարավ Պրեմիեր լիգայում։ «Կրիստալ Փելեսը» չի հաղթել առաջնության իր վերջին յոթ արտագնա հանդիպումներից և ոչ մեկում, և սա ակումբի վատագույն ցուցանիշն է 2017 թվականից ի վեր: Պրեմիեր լիգայում «մուրճերի» և «արծիվների» միջև վերջին 10 հանդիպումներից յուրաքանչյուրում երկու թիմերն էլ գոլ են խփել:

«Վեստ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան վնասվածք ստանալուց հետո վերադարձել է մարզումներին։ Լուկաշ Ֆաբիանսկին լուծել է ծնկի հետ կապված խնդիրները և պատրաստ է իր տեղը գրավել դարպասում։

Չիկ Դուկուրեն և Օդսոն Էդուարը վերադարձել են «Փելեսի» առաջին թիմի մարզումներին:

Տոտտենհեմ — Լիվերպուլ 20:30 

«Տոտտենհեմը» բոլոր մրցաշարերում իր վերջին վեց խաղերում առաջին խաղակեսում գոլ չի խփել: «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի մեկնարկային 12 խաղում կորցրել է 20 միավոր՝ երկուսով քիչ, քան ամբողջ անցյալ մրցաշրջանում։ «Շպորները» բոլոր մրցաշարերում «կարմիրների» դեմ վերջին 21 հանդիպումներից միայն մեկում են հաղթել՝ 4-1 հաշվով 2017 թվականի հոկտեմբերին «Ուեմբլիում»:

«Տոտտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը վիրահատվել աչքի խոռոչի կոտրվածքով: Դեյան Կուլուսևսկին և Լուկաս Մոուրան ֆիթնես թեստ կանցկացնեն։ Քրիստիան Ռոմերոն և Ռիչարլիսոնը մնում են խաղից դուրս:

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները հանգստանում է ուղեղի ցնցման կասկածից հետո: Ջորդան Հենդերսոնը բուժեց իր փոքրիկ վերքը:

Հետաքրքիր փաստեր