• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2-րդ տուրի ՝ 2-րդ խաղային օր

Կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, երկու հանդիպումով կշարունակվի  ԱՊԼ-ի 2-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումների անոնսը։

Նոթինգհեմ Ֆորեստ — Վեստ Հեմ 17:00

Առաջին տուրում «Նոթինգհեմ Ֆորեստը» Պրեմիեր լիգայի միակ թիմն էր, որը ոչ մի հարված չի կատարել դարպասին: «Վեստ Հեմը» բոլոր մրցաշարերում պարտվել է վերջին ութ հանդիպումներից վեցում (1 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Առաջնությունում «մրճահարների» հետ անցկացրած վերջին 21 հանդիպումներից «անտառապահներ»  հաղթել են միայն երկուսում (8 ոչ-ոքի, 11 պարտություն):

«Նոթինգհեմ Ֆորեստի» պաշտպան Սքոթ Մակկեննայի մասնակցությունը հարցականի տակ է։ Ռայան Յաթեսը և Սթիվ Կուկը դեռ պատրաստ չեն վերադառնալու։

«Վեստ Հեմի» նորեկներ Մաքսվել Կորնեն ու Ջանլուկա Սկամական պատրաստ են մեկնարկին: Լուկաշ Ֆաբիանսկին վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ և այժմ կասկածի տակ է:

Չելսի – Տոտտենհեմ 19։30

Անցած մրցաշրջանում «Չելսին» մրցակիցների հարկի տակ ավելի շատ միավոր է վաստակել (40), քան «Սթեմֆորդ Բրիջում» (34): Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում լոնդոնյան հինգ արտագնա դերբիներում «Տոտտենհեմը» վաստակեց ընդամենը մեկ միավոր և խփեց մեկ գոլ։ «Շպորները» Պրեմիեր լիգայի 60 խաղերից միայն յոթում են հաղթել «ազնվականներին» (20 ոչ-ոքի, 33 պարտություն):

«Չելսին» զրկվել է կիսապաշտպան Մատեո Կովաչիչից, ծնկի վնասվածքի պատճառով։ Մարկոս ​​Ալոնսոն լքում է ակումբը.

Հարձակվող Ռիչարլիսոնը որակազրկումը կրելուց հետո պատրաստ է նորամուտը նշել «Տոտտենհեմի» կազմում։ Կլեմենտ Լանգլետն ու Օլիվեր Սկիպը առողջական խնդիրներ ունեն։

Հետաքրքիր փաստեր