Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
Լավագույն ռմբարկու՝ Ալեքսիս Մաքալիստեր – 10
Լավագույն ասիստենտ՝ Պասկալ Գրոս – 8
Լավագույն խաղացող՝ Պասկալ Գրոս
Հիասթափություն՝ Ռոբերտ Սանչես
Բացահայտում՝ Էվան Ֆերգյուսոն
Ակնկալիքներ
«Բրայթոն» աստիճանական զարգացման ճանապարհով էր շարժվում և սպասվում էր, որ նոր մրցաշրջանում կպայքարի եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելու համար: Ամռանը թիմը ոչ մի ակնառու տրանսֆեր չկատարեց, քանի որ ուներ լավ ռեսուրսներ։ Միտոման և Կայսեդոն վերադարձան բելգիական գործուղումից, Ալեքսիս Մաքալիստերը վստահություն էր ձեռք բերում, ձմռանը հետ գնեցին երիտասարդ հարձակվող Անդավին, որից առաջընթաց էին ակնկալում նոր սեզոնում։ Ուղիղ փոխարինող գնվեց միայն Կուկարելիայի համար (Էստուպինյան), ով մեծ գումարի դիմաց տեղափոխվեց «Չելսի», իսկ կիսապաշտպանություն եկավ բազմաֆունկցիոնալ պարագվայցի Էնչիզոն։
Սեզոն
«Բրայթոնը» լավ և հետևողական էր ողջ մրցաշրջանում, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ արդեն սեպտեմբերի սկզբին իրենց գլխավոր մարզիչ՝ Գրեհեմ Փոթերին, ուղարկեցին «Չելսի»: Ռոբերտո դե Զերբիի ըտրությունը ի սկզբանե համարվում էր վիճելի ընտրություն, բայց ի վերջո նա կարողացավ դառնալ սեզոնի կարևոր իրադարձություններից մեկը և շատ փորձագետների ֆավորիտը Պրեմիեր լիգայի 2022/23 տարվա լավագույն մարզիչ մրցանակի համար: «Բրայթոնը» չնկատեց Կուկարելիայի և Փոթերի կորուստները, և բոլոր այն խաղացողները, որոնց վրա խաղադրույք էին կատարել թիմի ղեկավարները, Դե Զերբիի գլխավորությամբ, բացահայտեցին իրենց լավագույն կողմերը։ Միտոման, Անդավը, Էստուպինյանը, Կայսեդոն, Մաքալիստերը, Ֆերգյուսոնը հիանալի մրցաշրջան անցկացրին, իսկ վետերաններ Սոլոմոն Մարչը և Պասկալ Գրոսը հետ չմնացին իրենց երիտասարդ թիմակիցներից: Դե Զերբին վիճաբանել է Ռոբերտ Սանչեսի հետ, սակայն այս դարպասապահը հուսալիության մոդել չի կարող համարվել, ուստի «ճայերը» կկարողանան առանց մեծ ափսոսանքի փոխարինել նրան։
Գնահատական
Հիանալի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն սեպտեմբերին ակումբը պետք է փոխեր գլխավոր մարզիչին, ով համակարգված կերպով թիմը տանում էր առաջընթացի ուղղիով, «Բրայթոնի» արդյունքն արժանի է ամենաբարձր գնահատականին։ Ակումբի ղեկավարությունը փայլուն կերպով կռահեց Փոթեր -Դե Զերբի փոխարինումը, որը հենց առաւին իսկ օրերից բերեց իր պտուղները։ Նա աներևակայելի հեշտությամբ կարողացավ փոխակերպել թիմի խաղը՝ համապատասխանեցնելով իր մարտավարական նախասիրություններին։ Նա «Բրայթոնին» դարձնեց ավելի ուժեղ, հարձակման մեջ ավելի ագրեսիվ և ավելի հաջողակ: Մրցաշրջանի վերջում մի շարք թիմեր (Նոթինգհեմ Ֆորեստ, Էվերթոն, Նյուքասլ) օգտվեցին «ճայերի» արկածախնդրությունից և պաշտպանության և կիսապաշտպանության գծերի միջև մեծ բացերից, բայց կարծում եմ, որ Դե Զերբին ամռանը կշտկի այդ բոլոր թերությունները և թիմը կկարողանա դարձնել ավելի հավասարակշռված և կայուն: