• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Մանչեսթեր Սիթի

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք չեմպիոն հռչակված թիմի մրցաշրջանի ամփոփմամբ։


Մանչեսթեր Սիթի

Լավագույն ռմբարկու՝ Էրլինգ Հոլանդ – 36
Լավագույն ասիստենտ՝ Քևին Դե Բրույնե – 16
Լավագույն խաղացող՝ Էրլինգ Հոլանդ
Հիասթափություն՝ Կալվին Ֆիլիպս
Բացահայտում՝ Ռիկո Լյուիս

Ակնկալիքներ

Ներկայիս «Մանչեսթեր Սիթիի» դեպքում սպասելիքները միշտ նույնն են՝ պայքար բոլոր հնարավոր գավաթների համար, որոնց կարող է հասնել Պեպ Գվարդիոլայի թիմը։ Էրլինգ Հոլանդի ձեռքբերումը ստիպեց Գվարդիոլային վերակառուցել թիմի խաղը նորվեգացու շուրջ, սակայն կատալոնացու գլխավորությամբ «քաղաքայինները» շատ անգամ են կերպարանափոխվել, երբեմն նույնիսկ մի քանի անգամ մեկ մրցաշրջանի ընթացքում, ուստի դա չպետք է խնդիր լիներ նրանց համար։ Նման հարձակվողով «Սիթին» բոլոր առումներով դարձավ գրեթե կատարյալ թիմ, իսկ «քաղաքայինների» երկրպագուները մեծ հույսեր էին կապում այս մրցաշրջանի հետ:

Մրցաշրջան

Որոշ ժամանակ պահանջվեց «Սիթիին» Հոլանդի հետ հարմարվելու համար, բայց ինքը՝ նորվեգացին, սկսեց գոլեր խփել առաջին իսկ հանդիպումներից և մեծացրեց տեմպը, որն ի վերջո բերեց նրան մի շարք ռեկորդների: Որոշ ժամանակ նա նույնիսկ համապատասխանում էր Դիքսի Դինի խելահեղ գրաֆիկին, բայց ի վերջո պարզվեց, որ նորվեգացին ռոբոտ չէ, որը անդադար կարող է խաղալ նման բարձր մակարդակով և ինտենսիվությամբ։ Բայց երբ Հոլանդը լռում էր, «Սիթիիում» փայլում էին մնացած գոլահարները: Իլկայ Գյունդողանը շատ լավ անցկացրեց մրցաշրջանի ավարտը։ Ֆիլ Ֆոդենը և Խուլիան Ալվարեսը հաջողությամբ դուրս էին գալիս փոխարինման, Ջեկ Գրիլիշը ուժեղ առաջնություն անցկացրեց: Երբ նրանք կարողացան հասնել և շրջանցել «Արսենալին» չեմպիոնական մրցավազքում, ծագեց տրեբլի նվաճելու հարցը, և թիմը սկսեց ուժերը խնայել առաջնությունում՝ Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչների համար: Բայց, ընդհանուր առմամբ, «քաղաքայիններն» առաջնությունը շատ սահուն անցկացրին՝ թույլ տալով իրենց երկու խաղում անընդմեջ միավորներ կորցնել միայն այն բանից հետո, երբ արդեն չեմպիոնական տիտղոսը նվաճել էին։

Գնահատական

Հիանալի: Հիանալի մրցաշրջան, հիանալի թիմի համար, հիանալի մարզչի գլխավորությամբ: Այլ կերպ հնարավոր չէ անվանել այս կախարդական մրցաշրջանը «Սիթիի» և թիմի երկրպագուների համար։ Սա զարգացման գագաթնակետն էր ոչ միայն թիմի, այլև ողջ նախագծի, որն արժանիորեն հավաքեց բազմաթիվ մրցանակներ: Բացի արդեն հայտնի Հոլանդից, Գրիլիշից և Գյունդողանից, պետք է նշել նաև կիսապաշտպաններ Ռոդրիի, Դե Բրույնեի, Բերնարդու Սիլվայի կայուն խաղը։ Ինչպես նաև պաշտպանության գծում Ուոլկեր-Սթոնս-Ականջի-Ակե-Դիաս համագործակցության վստահ խաղը, որը Գվարդիոլային թույլ տվեց կանոնավոր կերպով անցնել 3-2-4-1 դասավորությունից 4-3-3 դասավորությանը անռանց դարպասի մոտ ամրության կորստի:

Հետաքրքիր փաստեր