Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։
Ֆուլհեմ
Լավագույն ռմբարկու՝ Ալեքսանդր Միտրովիչ – 14
Լավագույն ասիստենտ՝ Անդրեաս Պերեյրա – 6
Լավագույն խաղացող՝ Բերնդ Լենո
Հիասթափություն՝ Սեդրիկ Սուարեշ
Բացահայտում՝ Ժոաու Պալինյա
Ակնկալիքներ
«Ֆուլհեմը» կարծես թիմ լիներ, որն ընդունակ էր մնալ Պրեմիեր լիգայում և վերջապես դա հաջողվեց անել մի շարք անհաջող փորձերից հետո: Մարկո Սիլվան կարողացավ գրավիչ խաղ ցուցադրել Քրեյվն Քոթեջում և պայմաններ ստեղծել առաջընթացի համար՝ և՛ երիտասարդ խաղացողների, և՛ արդեն կայացած ֆուտբոլիստներտի համար, որոնք, չգիտես ինչու, կորցրել էին մոտիվացիան այլ թիմերում:
Սեզոն
«Ֆուլհեմում» թերևս ամենավառ երևույթը կարելի է համարել Վիլլիանի վերակենդանացումն, որը «Արսենալում» անհաջողությունից հետո արդեն մոռացվել է։ Բրազիլացին այնքան էր ցանկանում վերադառնալ Լոնդոն, որ կարողացավ ուժ և մոտիվացիա գտնել իր մեջ և հիանալի նաախպատրաստվել այս մրցաշրջանին։ Նույնը կարելի է ասել «Արսենալի» մեկ այլ նախկին խաղացողի՝ դարպասապահ Լենոյի մասին, ով Պրեմիեր լիգայում իր լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացրեց «Ֆուլհեմին» միանալուց հետո: Ի՞նչ էր գրավում «Ֆուլհեմում»։ Նույնիսկ այն ժամանակ, երբ թիմն արդեն ապահովել էր իր տեղը աղյուսակի վերնամասում, «սպիտակները» դեռ պահպանում էին իրենց ոգին, խիզախությունը և իրենց բարձր որակները ապացուցելու մեծ ցանկությունը, ինչը խառնեց գոյատևման պայքարի մեջ գտնվող բոլոր թիմերի խաղաքարտերը:
Գնահատական
Հիանալի: Չեմպիոնշիպից վերադառնալուց հետո, հենց առաջին մրցաշրջանում «Ֆուլհեմը» շատ լավն էր և առաջնությունը անցկացնում էր վստահ և ուժեղ միջակ թիմի պես: Եթե չլինեին մարտ-ապրիլ ամիսների պարտությունների շարքը, միգուցե «սպիատկները» կարողանային պայքարել նաև Եվրոպական մրացաշարերի որակավորման համար, բայց առանց դրանց էլ նրանք միևնույնն է հիանալի մրցաշրջան անցկացրին։