• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի անփոփում։ Լիդս Յունայթեդ

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Լիդս Յունայթեդ

Լավագույն ռմբարկու՝ Ռոդրիգո Մորենո – 13
Լավագույն ասիստենտ՝ Ջեք Հարիսոն – 7
Լավագույն խաղացող՝ Ջեք Հարիսոն
Հիասթափություն՝ Բրենդան Աարոնսոն
Բացահայտում՝ Ուիլֆրիդ Գնոտո

Ակնկալիքներ

Նախորդ մրցաշրջանում «Լիդսը» կարողացավ խուսափել էր անկումից, և սպասվում էր, որ Ջեսսի Մարշի հետ նախամրցաշրջանից հետո թիմը պետք է բարձրանար առնվազն ամուր միջակի մակադակի: Մարշի խաղաոճի համար խաղացողներ գնվեցին, որոնցից շատերին նա ճանաչում էր Բունդեսլիգայում աշխատելու ժամանկվանից, բացի այդ, թիմն արդեն ուներ խաղացողներ, ովքեր շատ լավ տպավորություն էին թողել։ Նրանց թվին կարելի էր դասել Աարոնսոնին և Խունիոր Ֆիրպոյին։ Մարկ Ռոկան, Կրիստենսենը, Ադամսը, Սինիսթերրան լավ մարզավիճակ էին հավաքում մարզչի օրոք, ով հասկանում էր, թե ինչպես օգտագործել նրանց հնարավորությունները:

Սեզոն

Բայց ի վերջո Ջեսսի Մարշը չկարողացավ հաղթահարել իրեն առաջադրված խնդիրները։ Շատ հաջող մեկնարկից հետո «Լիդսը» աստիճանաբար սկսեց սուզվել դեպի անկման գոտի։ Սա չի նշանակում, որ Մարշի ժամանակ «Լիդսը» վատ տեսք ուներ, ընդհակառակը, թվում էր, որ թիմը ուղղակի անհաջողակ է, և ակնհայտորեն ավելի քիչ միավորներ է վաստակում քան կարող է: Բայց երբ ձմռանը անկման գոտին սկսեց կախված մնալ ակումբի գլխին, ղեկավարությունը կորցրեց համբերությունը, և Մարշը հեռացվեց աշխատանքից: Խավի Գրասիայի նշանակումը կարճաժամկետ հաջողություն ունեցավ, և Լիդսը երեք հաղթանակ կարողացավ տանել իսպանացու գլխավորությամբ առաջին վեց հանդիպումներում, բայց հետո ակումբը մի քանի խոշոր հաշվով պարտություններ գրանցեց՝ «Կրիստալ Փելեսից» և «Լիվերպուլից», և «Լիդսի» ղեկավարները նորից սկսեցին խուճապի մատնվել: Սեմ Էլլարդայսի նշանակումը՝ մրցաշրջանի վերջին 4 խաղերի համար, հաստատումն էր ղեկավարների անհուսության:

Գնահատական

Անբավարար։ Ինչպես «Սաութհեմպտոնի» դեպքում, թիմի՝ Չեմպիոնշիպի անկման մեղքի մեծ մասը պատկանում է ակումբի ղեկավարությանը: Մարշի պաշտոնանկությունը զգացմունքային և անխոհեմ քայլ էր, ինչպես նաև դրան հաջորդած խուճապային որոշումները: Այո, Մարշը չարդարացրեց ամռանը իր համար արված ներդրումները, սակայն աշխատանքից ազատվելու պահին «Լիդսի» մարզիչները այլընտրանքային ծրագիր չունեին, ինչը միայն սրեց թիմում առկա ճգնաժամը։ Մարշը, վստահաբար, սպասում էր, որ թիմի մարզավիճակի գագաթնակետը կլինի գարնան ամիսներին, բայց ամերիկացուն ուղղակի թույլ չտվեցին օգտագործել այն։ Սիմվոլիկ է, որ աղյուսակի ստորին մասում կային երկու ակումբներ, որոնք մրցաշրջանի ընթացքում հեռացրին «ՌԲ Լեյպցիգի» երկու նախկին մարզիչներին, ովքեր իրենց աշխատանքում հենվում են մրցաշրջանի որոշակի հատվածում թիմի ֆիզիկական մարզավիճակի գագաթնակետին հասցնելու վրա և փորձում են կառուցել այնպիսի ֆուտբոլ, որի հիմքում ընկած է հենց այդ ֆիզիկական մարզավիճակը: