• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի անփոփում։ Սաութհեմպտոն

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կսկսենք մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմից։

Սաութհեմպտոն

Լավագույն ռմբարկու՝ Ջեյմս Ուորդ-Պրոուզ – 9
Լավագույն ասիստենտ՝ Ջեյմս Ուորդ-Պրոուզ – 4
Լավագույն խաղացող՝ Ջեյմս Ուորդ-Պրոուզ
Հիասթափություն՝ Պոլ Օնուաչու
Բացահայտում՝ Ռոմեո Լավիա

Ակնկալիքները՝

Սպասվում էր, որ «Սաութհեմպտոնը» կլինի գոյատևման պայքարի մասնակից։ Չնայած ակումբը մեծ ներդրումներ էր կատարել նոր խաղացողներ ձեռք բերելու վրա, սակայն նրանց բոլորին էլ ժամանակ էր անհրաժեշտ հարմարվելու համար: Այդպիսի խաղացողները չափազանց շատ էին, և սկաուտների կողմից հայտնաբերված երիտասարդների և տաղանդների վրա կատարած խաղադրույքը չափազանց ռիսկային էր թվում: Բացի այդ, «սրբերի» մրցակիցները նույնպես մեծ ներդրումներ կատարեցին կազմն ուժեղացնելու համար, իսկ «Սաութհեմպտոնը» մնաց նրանց ստվերում։

Սեզոն

«Սաութհեմպտոնը» սկսեց միջին մակարդակով, բայց, ինչպես պարզվեց ավելի ուշ, արդյունքները, որ թիմը ցույց տվեց մրցաշրջանի սկզբում Ռալֆ Հազենհյուտլի գլխավորությամբ, դեռ համեմատաբար լավն էին։ Ավստրիացու օրոք մինչև նոյեմբեր ամիսը «սրբերը» կարողացան հաղթել երեք անգամ և վաստակել ինը միավոր, բայց ընդհանուր առմամբ երկու այլ մարզիչների հետ առաջնության մնացած հատվածում (գրեթե երկու անգամ ավելի երկար)՝ ընդամենը մեկ միավոր ավելի կարողացան վաստակել: Նաթան Ջոնսի նշանակումն ընդհանուր առմամբ կարելի է համարել ձախողված, և հենց նրա աշխատանքի չափազանց անհաջող շրջանը հանդիսացավ ԱՊԼ-ում մնալու հավանականության տոկոսների նվազմանը: Որոշ ​​հանդիպումներում «Սաութհեմպտոնը» լավ տեսք ուներ, բայց միավորներ հավաքեց հիմնականում Ջեյմս Ուարդ-Պրոուզի վարպետության շնորհիվ, սակայն երիտասարդները անկայուն էին՝ ինչպես ողջ մրցաշրջանի ընթացքում, այնպես էլ այդ ​​հանդիպումների ժամանակ։ Ջոնսի հրաժարականից և Սելեսի նշանակումից հետո ինչ-որ աճ գրանցվեց, բայց Ուոլկոտի հետ Ուորդ-Պրոուզի ջանքերը և մարզիչների փոփոխության ազդեցությունը բավարար չեղան ԱՊԼ-ում իրենց տեղը պահպանելու համար:

Գնահատական

Անբավարար։ «Սաութհեմպտոնի» Չեմպիոնշիպ դուրս գալու պատասխանատվությունը պետք է ստանձնեն ակումբի սեփականատերերը: Նրանք ռիսկային խաղադրույք կատարեցին ապագայի վրա՝ մոռանալով այսօրվա կարիքների և Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու անհրաժեշտության մասին։ Հազենհյուտլի հեռացումը հավանաբար սխալ էր, քանի որ նա միշտ կարողանում էր թիմին հասցնել մարզավիճակի գագաթնակետին և գրանցումը պահպանելու համար անհրաժեշտ նվազագույն միավորներ հավաքելուն։ Եվ, անշուշտ, ձախողում էր Նաթան Ջոնսի նշանակումը, մարզիչի, ով ընդհանրապես չէր համապատասխանում այդ թիմին:

Հետաքրքիր փաստեր