Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։
Վեստ Հեմ Յունայթեդ
Լավագույն ռմբարկու՝ Ջարոդ Բոեն, Սաիդ Բենռահմա–6
Լավագույն ասիստենտ՝ Ջարոդ Բոեն – 6
Լավագույն խաղացող՝ Դեքլան Ռայս
Հիասթափություն՝ Ջանլուկա Սկամակա
Բացահայտում՝ չկա
Ակնկալիքներ
«Վեստ Հեմը» Մոյեսի գլխավորությամբ սիստեմատիկորեն զարգացավ և դարձավ եվրոպական մրցումների մշտական մասնակից և թիմ, որն ունակ է ապագայում մարտահրավեր նետել հսկաներին։ Ամռանը ակումբը մեծ գումարներ ծախսեց՝ ձեռք բերելով միանգամից երեք խաղացողի, որոնց արժեքը գերազանցում է 30 միլիոն եվրոն՝ Լուկաս Պակետին, Նայեֆ Ագերդին և Ջանլուկա Սկամակային։ Եվրագավաթների մրցաշրջանի փորձությունը «Վեստ Հեմն» արդեն անցել էր ավելի շուտ, իսկ գալիք առաջնությունը «մուրճերի» համար դիտվում էր սեփական մակարդակը բարելավելու հաջորդ քայլը։
Սեզոն
Փաստացիորեն «Վեստ Հեմի» համար ամեն ինչ ավելի բարդ ստացվեց՝ մրցաշրջանը նշանավորվեց վնասվածքներով, իսկ առաջինը վնասվածք ստացավ թիմի նորեկ Նայեֆ Ագերդը, ում հետ Դևիդ Մոյեսը մեծ հույսեր էր կապում։ Սա, ինչպես նաև մի շարք առաջատարների խաղային անկումը, ինչպիսիք են Մայքլ Անտոնիոն, Ջարոդ Բոենը, Տոմաշ Սոուչեկը, հանգեցրին նրան, որ թիմն ամբողջ առաջնությունն անցկացրեց աղյուսակի երկրորդ կեսում և երկար ժամանակ անցկացրեց անկման գոտում: Սխալներ կային տրանսֆերային շուկայում։ Եթե Ագերդին խանգարեց վնասվածքտ, ապա Սկամական ուղակիորեն ձախողվեց, թեև ինքն իրեն դրսևորելու բազմաթիվ հնարավորություններ ստացավ: Մաքսվել Կորնեն, ինչպես և սպասվում էր, մեծ հակում ուներ վնասվածքների նկատմամբ, բայց ակումբը նրան ձեռք բերելու համար ոչինչ չվճարեց, իսկ այ Սկամակայի թույլ խաղը ազդեց թիմի արդյունքների վրա, քանի որ Անտոնիոն և Բոենը կորցրել էին իրենց լավագույն մարզավիճակը: Ի վերջո, Մոյեսը կարողացավ հաղթահարել ճգնաժամը և թույլ չտվեց, որ թիմը լքի ԱՊԼ-ն, և մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո նա կարողացավ նվաճեց իր մարզչական կարիերայի առաջին գավաթը՝ հաղթելով Կոնֆերանց լիգայի եզրափակիչում։ Բոենն ու Անտոնիոն, ի վերջո լավ մարզավիճակ ձեռք բերեցին գարնանը, և նրանց ներդրումն առանցքային էր սեզոնը լավ ավարտելու համար:
Գնահատական
Գոհացուցիչ։ Եթե հաշվի առնենք «Վեստ Հեմի» հաղթանակը «Ֆիորենտինաի» նկատմամբ Կոնֆերանց լիգայի եզրափակչում, ապա ցուցանիշը կարելի է մի փոքր բարձրացնել, սակայն այս մրցաշրջանում «մուրճերը» չկարողացան տպավորիչ հանդես գալ ներքին առաջնությունում, հավանաբար Դևիդ Մոյեսի գլխավորությամբ թիմը բախվեց մրցաշարում իրենց տեղը պահելու խնդրին։ Բայց մյուս կողմից, Պրեմիեր լիգայի կատաղի մրցակցության պայմաններում դժվար է մնալ նույնիսկ թոփ-10-ում: Արդյո՞ք մարզիչն է մեղավոր, որ թիմը մակարդակի անկում է գրանցել նախորդ մրցաշրջանների համեմատ, դա մի հարց է, որն անընդհատ պտտվում էր Դևիդ Սալիվանի գլխում։