• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Արսենալ

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Արսենալ

Լավագույն ռմբարկու՝ Մարտին Էդեգո և Գաբրիել Մարտինելի – 15
Լավագույն ասիստենտ՝ Բուկայո Սակա – 11
Լավագույն խաղացող՝ Մարտին Էդեգոր
Հիասթափություն՝ Էմիլ Սմիթ Ռոու
Բացահայտում՝ Ալեքսանդր Զինչենկո

Ակնկալիքներ

«Արսենալը» աստիճանաբար առաջադիմել է Միկել Արտետայի գլխավորությամբ, և բոլոր նախադրյալները կային, որ թիմը նոր մրցաշրջանում պայքարի լավագույն 4-ում տեղ զբաղեցնելու համար։ Արտետայի նախկին սաները Ալեքսանդր Զինչենկոն և Գաբրիել Ժեսուսը, ովքեր եկել էին «Մանչեսթեր Սիթիից», պետք է լինեին խաղացողներ, ովքեր չեմպիոնական ոգի և նոր շունչ կհաղորդեին «զինագործներին», բայց հիմնական հույսը դրված էր Արտետային արդեն ճանաչող խաղացողների և թիմի առաջընթացի վրա։

Սեզոն

Իհարկե, քչերը կսպասեին, որ «Արսենալը» կունենա այսքան ուժեղ մրցաշրջան և իսկապես կհավակնի լիգայի չեմպիոնությանը: Թիմը լավ մեկնարկեց և անշեղորեն միավորներ վաստակեց՝ երրորդ տուրում գլխավորելով աղյուսակը և չզիջելով առաջատարի տեղը մինչև 32-րդ տուրը։ Սակայն առաջնության վերջնամասում նրանք կորցրեցին լավ մարզավիճակը և սահմանեցին ոչ-ոքիների մի շարք, որի վեջակետը դրեց «Սիթին» վճռորորշ խաղում շանս չտալով «Արսենալին»: Մրցաշարային տարածության մեծ մասում «Արսենալը» շատ լավն էր և երբեմն ցուցադրում էր բնավորություն և խաղ, որում նրանք արդեն տեսնում էին չեմպիոն դառնալու հնարավորությունները: Էմոցիոնալ և ուժեղ կամքով հաղթանակներից մեկը «Արսենալը» կարողացավ տանել «Բորնմուտի» նկատմամբ՝ 3-2, նույն հաշվով հաղթանակ կարողացան տանել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Բայց ի վերջո Արտետայի թիմը չդիմացավ «Սիթիի» ճնշմանը և սկսեց միավորներ կորցնել ճիշտ այնպես, ինչպես նախկինում կրցրել էր «Լիվերպուլի» և «Վեստ Հեմի» հետ հանդիպումներում, որոնցում «Արսենալը» հաշվի մեջ առաջ էր երկու գնդակի առավելությամբ: «Զինագործները» անվստահորեն մտան «Սիթիի» հետ մրցավեճի մեջ և արդյունքը դարձավ պարտությունը:

Գնահատական

Հիանալի: Չնայած այն հանգամանքին, որ «Արսենալը» չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ «Սիթիին» և քանդվեց առաջնության ավարտից մի քանի տուր առաջ, «զինագործների» մրցաշրջանը արժանի է գովասանքի: Երկար ժամանակ «Արսենալը» ցույց տվեց բոլոր այն որակները, որոնք պետք է լինեն այն թիմում, որը կարող է չեմպիոնական տիտղոսի համար պայքար մղել։ Չնայած ձմռանը գնված Լեանդրո Տրոսարդը հիանալի տեղավորվում էր թիմի խաղի մեջ, մի շարք կատարողներ դեռևս անփոխարինելի էին, օրինակ՝ Վիլյամ Սալիբան, ում վնասվածքը համընկավ «Արսենալի» անհաջող ելույթների հետ: Առաջնության այդ հատվածում վնասվածք ստացավ հիմնական կազմի ևս մեկ  անփոխարինելի խաղացող՝ Զինչենկոն։ «Արսենալը» դեռ պետք է աշխատի թիմի որակի բարելավման, և՛ պաշտպանության, և՛ հարձակման այլընտրանքների առկայության վրա, որտեղ հիմնական կազմի գրեթե ցանկացած  խաղացողի անկումը մեծ խնդիրներ է առաջացնում ամբողջ թիմի համար: