Լոնդոնյան «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 60 մլն եվրո (48 մլն ֆունտ) վճարել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Ավելի վաղ հայտնում էին, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», որը պատրաստ է շաբաթական 200 հազար ֆունտ վճարել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում Ռադամելը խփել է արդեն 16 գնդակ: Միայն վերջին խաղում «Դեպորտիվոյի» հետ նա խփել է 5 գնդակ, իսկ թիմը հաղթել է 6:0 հաշվով: