Ձեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Բրեդ Գուզան
«Աստոն Վիլլայի» ամերիկացի դարպասապահը «Լիվերպուլի» դեմ խաղում կատարել է 9 սեյվ:
Քայլ Ուոլկեր
Մի փոքր անհասկանալի է Քայլ Ուոլկերի ներկայությունն այս հավաքականում: Հենց Ուոլկերն էր, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում փաստացի սկսեց իր թիմի գոլային գրոհը` լինելով 2 մետրանոց խաղից դուրս իրավիճակում: Իսկ ամբողջ խաղի ընթացքում նա կատարել է ընդամենը 1 գնդակի խլում:
Վիրգիլ Վան Դեյկ
«Սաութհեմպտոն» – «Սուոնսի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Դարձել է գոլի հեղինակ: Հաղթել է 7 մենապայքարներում և 2 անգամ գնդակ է խլել մրցակցից:
Բրեդե Հանգելանդ
Հանգելանդն «Ուոթֆորդի» հետ խաղում` 2 գնդակի խլում, 3 հաղթած մենապայքար և 91% փոխանցումների ճշգրտություն:
Նաչո Մոնրեալ
«Զինագործների» եզրային պաշտպանը «Լեսթերի» դեմ խաղում կատարել է 2 գոլային փոխանցում: 7 մենապայքարներում հաղթող է դուրս եկել և 2 անգամ գնդակ խլել մրցակցից:
Էրիկ Լամելա
Առաջնության առաջատարի դեմ խաղում Լամելան դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Բացի այդ, 4 անգամ գնդակ է խլել, վաստակել 1 անկյունային և 3 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին:
Սանտի Կազորլա
Իսպանացին «Լեսթերի» դեմ խաղում կատարել է 1 գոլային փոխանցում, 5 անգամ գնդակ է խլել մրցակցից, 3 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 91% :
Ջեյմս Միլներ
«Լիվերպուլի» փոխավագը «Աստոն Վիլլայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիտ է ճանաչվել` խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: Բացի այդ, նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 90 % : Խաղի ընթացքում էլ Միլները 6 անգամ գնդակ է խլել մրցակիցներից:
Ալեքսիս Սանչես
Չիլիացին «Լեսթերի» դեմ հետ-տրիկ ձևակերպելով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Բացի գոլեր խփելուց, Սանչեսը հասցրել է նաև արդյունավետ պաշտպանվել` խաղի ընթացքում 3 անգամ գնդակ խլելով մրցակիցներից:
Ռոմելու Լուկակու
Երբ թիմդ հանդիպման ընթացքում պարտվում է 2 գնդակի տարբերությամբ և քո 2 գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ կամային հաղթանակ է տանում, ապա դու դառնում ես հանդիպման հերոսն ու լավագույն ֆուտբոլիստը: Այդպես էլ եղավ Լուկակուի հետ` «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում:
Ջեյմի Վարդի
Վարդին պարզապես ֆենոմալ արդյունքներ է գրանցում այս մրցաշրջանում: Անցկացրած 7 խաղում անգլիացին դարձել է 6 գոլի հեղինակ: Վերջին երկուսը հենց «Արսենալի» դարպասը: Նրա հարվածներից երկուսն էլ հետ են մղվել դարպասաձողից:
Տվյալները՝ WhoScored.com