«Լեսթերն» կարողացավ տանել իր առաջին հաղթանակը Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում՝ սեփական հարկի տակ ջախջախելով «Նոթինգհեմ Ֆորեսթին» 4:0 հաշվով:
«Քինգ Փաուերում» հանդիպման գլխավոր հերոսը «աղվեսների» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնն էր, ով 25-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը։
Մի քանի րոպե անց Հարվի Բարնսը ցուցադրեց հեռահար հարվածների իր հմտությունը, իսկ 35-րդ րոպեին Մեդիսոնը աչքի ընկավ տուգանային հարվածի հիանալի կատարմամբ։
Հանդիպման վերջնական հաշիվը ձևավորվեց 73-րդ րոպեին, երբ անկասելի Մեդիսոնը ուղարկեց գնդակը ուղիղ Պատսոն Դակայի ոտքին, իսկ նա չվրիպեց՝ 4:0։
Այսպիսով, «Լեսթերն» ընդհատեց Պրեմիեր լիգայում վեց անընդմեջ պարտությունների շարքը և բարձրացավ աղյուսակի վերջին տեղից՝ լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով հենց «Ֆորեստին»։