Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարիական «Բազելին»:
Առաջինը հաջողության հասան հյուրերը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Չեխի դարպասը գրավեց Մոհամեդ Սալահը:
Երկրորդ խաղակեսում «Չելսին» վերգտավ խաղը և կարողացավ կարճ ժամանակում ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև առաջ անցնել: 50-րդ րոպեին լոնդոնցիների առաջին գնդակը խփեց Ֆերնանդո Տորրեսը, իսկ 2 րոպե հետո Վիկտոր Մոզեսը հաշիվը դարձրեց 2:1: 59-րդ րոպեին Դավիդ Լուիզը վերջնականապես կերտեց «Չելսիի» հաղթանակը:
«Չելսին» հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Բենֆիկային»:
Գոլեր. Սալահ՝ 45ր, Տորրես՝ 50ր, Մոզես՝ 52ր, Լուիզ՝ 59ր