«Էվերթոնը» պատրաստվում է ավելացնել իր ազդեցությունը Հեռավոր Արևելքում և այդ նպատակով կազմակերպում է ռեալիթի շոու չինական հեռուստաընկերությամբ:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, «Էվերթոնը» հոլանդական «Ալաքսի» հետ ստեղծում է Football Dream հաղորդումը, որի գլխավոր մրցանակը լինելու է այց վերոհիշյալ ակումբների ակադեմիաներ:
Սա թույլ կտա 14-17 տարեկան պատանի չինացի խաղացողներին իսկական ֆուտբոլային կրթություն ստանալ և ձեռք բերել թանկ փորձ: Նմանատիպ բան ժամանակ առ ժամանակ կազմակերպում է Nike ընկերությունն ամբողջ աշխարհով: