«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ իր թիմը ոչնչով չի զիջում ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի չեմպիոն հռչակված «Մանչեսթեր Յունայթեդին»:
Կիրակի օրը «կարմիր սատանաները» չեմպիոնի կարգավիճակով երկրորդ խաղը կանցկացնեն, այն դեպքում երբ «Չելսին» դեռ լավագույն քառյակում մնալու խնդիր ունի:
Բենիտեսի կարծիքով «Յունայթեդի» հաջողության բանալին կայունությունն է, սակայն իսպանացի մարզիչը չի կարծում, որ Սէր Ալեքսի թիմը ուժեղ է «Չելսիից»:
-Նրանք բոլորից կայուն խաղ ցուցադրին, ինչի համար էլ արժանացան տիտղոսին, սակայն ես չեմ կարծում, որ նրանք մեզնից ուժեղ էին,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: