• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատա. «Մեր նպատակն է երրորդ հորիզոնականը»

Խուան Մատա«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հայտնել է, որ իր թիմը հստակ մտադրվել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով գրավել երրորդ հորիզոնականը:

«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած նվազագույն հաղթանակի շնորհիվ «ազնվականները» պահպանեցին երրորդ հորիզոնականը: Մինչդեռ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար պայքարում են նաև «Արսենալն» ու «Տոտտենհեմը», որոնք նույնպես շարունակում են միավորներ վաստակել:

-Սա շատ-շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Սա նման էր եզրափակչի, և հաջորդ շաբաթ մեզ նույնպես կարևորագույն հանդիպում է սպասվում: Հետևաբար, մենք պետք է փորձենք հաղթել, որպեսզի մոտենանք մեր նպատակին՝ երրորդ տեղը գրավելուն:

Ճիշտ է՝ ես երբեք այսքան շատ գոլ չեմ խփել և իսկապես երջանիկ եմ դրա համար: Ընդամենը ցանկանում եմ շարունակել գոլ խփել և օգնել թիմակիցներիս, որպեսզի թիմն առաջ գնա:

Մենք դեռ երեք հանդիպում պետք է անցկացնենք Պրեմիեր Լիգայում: Ընդամենը ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուրն էլ, որովհետև «Չելսին» արժանի է Չեմպիոնների Լիգայում հանդես գալուն: Եթե մենք կարողանանք խաղալ այսօրվա պես, ապա կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան,- հայտնել է Մատան: Sky Sports