«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է «Ատլետիկոյի» կիսապաշտպան Օլիվեր Տորրեսի ծառայություններով:
Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն երկու տարի հետևում են 18-ամյա խաղացողին: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» հետևել է Տորրեսին Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում կայացած «Դեպորտիվոյի» հետ խաղի ընթացքում:
Ավելացնենք, որ Օլիվերի պայմանագիրն իսպանական ակումբի հետ լրանում է 2017 թվականին: Համաձայնագրում նշված է, որ ֆուտբոլիստի արժեքն է 24 մլն եվրո: