«Չելսիի» հետ կայանալիք խաղից առաջ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իր նախկին թիմը չունի սեփական ոճը և «աննկատ» ֆուտբոլ է խաղում:
Երբ անցած տարվա մարտ ամսին Վիլաշ-Բոաշը հեռացվեց «Չելսիին», թիմը կարողացավ հաղթել Չեմպիոնների Լիգայում: Մինչդեռ Անդրեն կարծում է, որ այնուամենայնիվ, «ազնվականները» չունեն սեփական խաղային ոճը:
-Վերջ ի վերջո դա իրենց հաջողություն բերեց, և երբեմն հաջողությունն է կարևոր ֆուտբոլում՝ անկախ ոճից: Ես այլ կարծիք ունեմ: Կարծում եմ, որ եթե դու ոճ չունես, դա քեզ աննկատ է դարձնում ֆուտբոլում: Միայն ոճ ունեցող թիմն է հաջողության հասնում: Մինչդեռ վերջ ի վերջո ներկայիս Եվրոպայում հենց հաջողությամբ են քեզ գնահատում:
Շաթաթ օրը կայացած մեր խաղում տեսանք, թե ինչպիսի հիանալի թիմ է ստեղծում Մաուրիսիո Պոչետինոն «Սաութհեմպտոնում»: Ընթացիկ մրցաշրջանում նրանք աչքի ընկնող ֆուտբոլ են ցուցադրում,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: The Guardian