Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը երրորդ տարին անընդմեջ դարձել է Golden Gloves-ի մրցանակակիր:
Ընթացիկ մրցաշրջանում Հարտն անցկացրել է 17 «չոր» հանդիպում: Նրան անցնելու հնարավորություն վերջերս ուներ «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը, սակայն «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորի խփած գնդակը երեկ կայացած խաղում (2:2) զրոյի հավասարեցրեց այն:
Այս մրցաշրջանում Ջոն բաց է թողել 31 գնդակ, մեկ խաղում միջինը 0.86:
Ավելացնենք, որ «Սիթիի» դարպասապահը կարող է անցնել իր իսկ սեփական ռեկորդը: 2010/11 մրցաշրջանում նա անցկացրել էր 18 «չոր» հանդիպում: