Այսօր երեկոյան «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի գավաթի եզրափակչում միմյանց կհանդիպեն «Մնաչեսթեր Սիթին» և «Ուիգանը»:
«Քաղաքայինների» համար սա տիտղոս նվաճելու վերջին հնարավորությունն է: Երկու տարի առաջ «Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը, որը դարձավ արաբ շեյխի ղեկավարությամբ ակումբի առաջին տիտղոսը:
«Ուիգանը» կարող է ինչ-որ չափով փրկել այս մրցաշրջանը՝ հաղթելով գավաթի եզրափակչում:
Եզրափակիչ հասնելու ճանապարհին «քաղաքայինները» պայքարից դուրս թողեցին «Ուոտֆորդին», «Լիդսին», «Բարնսլիին» և գործող գավաթակիր «Չելսիին»: Ռոբերտո Մարտինեսի թիմի ճանապարհը ավելի հարթ ստացվեց: «Ուիգանը» հաղթեց «Բորնմուտին», «Մակսֆիլդին», «Հադերսֆիլդին», «Միլուոլին» և «Էվերթոնին», որը «Ուիգանին» հանդիպած Պրեմիեր Լիգան ներկայացնող միակ ակումբն էր:
Նախկինում թիմերը երկու անգամ են հանդիպել Անգլիայի գավաթի խաղարկություններում: «Սիթին» երկու տնային հաղթանակ է տոնել 1971 և 2006 թվականներին: «Քաղաքայինները» հաղթել են Անգլիայի գավաթի վերջին 11 խաղերից 10-ում:
«Սիթիի» կազմ է վերադարձել կիսապաշտպան Յայա Տուրեն, ով «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում հանգստանալու հնարավորություն էր ստացել: Եզրափակիչը բաց կթողնի Սքոթ Սինկլերը, իսկ դարպասը կպաշտպանի Կոստել Պանտիլմոնը:
«Ուիգանի» համար մեծ կորուստ է Ֆիգերոայի բացակայությունը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:15-ին:
Մեր կանխատեսումը՝ 3:1: