«Չելսիի» ավագ Ջոն Թերրին վստահ չէ, որ կապաքինվի մինչև չորեքշաբթի կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչի «Բենֆիկայի» հետ խաղը:
«Աստոն Վիլլայի» հետ խաղում Թերրին հարկադրված փոխարինվեց: Ջոն վնասվածք ստացավ մրցակցի պաշտպան Նատան Բեյքերի հետ բախվելու արդյունքում:
-Կոճս է: Պետք է հետազոտվել: Այս պահին չգիտեմ՝ պատրաստ կլինեմ չորեքշաբթի, թե ոչ,- հայտնել է ֆուտբոլիստը Daily Mirror պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: