• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քևին Դե Բրյույնեն համաձայնության է եկել «Բորուսիայի» հետ

Քևին Դե Բրյույնե«Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն համաձայնվել է կնքել 5-ամյա պայմանագիր Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում անելով գերմանական մամուլին:

Հիշեցնենք, որ ի սկզբանե Դե Բրյույնեն պետք է հանձնվեր «Բայերին», որպեսզի «Չելսին» իրականացներ Անդրե Շյուրլեի տեղափոխությունը: Սպասվում էր, որ «Բայերն» իրավունք կստանա՝ մեկ տարով վարձակալելու տաղանդավոր բելգիացուն:

Մինչդեռ այժմ «ազնվականների»՝ Շյուրլեին ձեռք բերելը հայտնվեց վտանգի տակ: Ակնհայտ է, որ Քևինը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է գալիս «Վերդերում», նախընտրում է «Բորուսիան»:

Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները գերմանական ակումբի հետ: Մնում է միայն, որ «Բորուսիան» «Չելսիի» հետ քննարկի փոխհատուցման չափը: Խաղացողը գնահատվում է 15 մլն եվրո: