«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոստովանել է, որ չի զարմացել՝ լսելով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից Ռոբերտո Մանչինիի հեռացման լուրը:
Հենց Մանչինին Բալոտելլիին բերեց «Սիթի» և վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառեց «Միլանին»: Մարիոն խոստովանում է, որ «քաղաքայինների» խնդիրներն ակնհայտ են, ինչն էլ պատճառ դարձավ Մանչինիի հեռացմանը:
-Ես զարմացած չեմ: Երբ ես այնտեղ էի, նա հիանալի մարզիչ էր և մարզում էր լավագույն ակումբներից մեկը, որտեղ խաղում էի լավագույն ֆուտբոլիստների հետ:
Ես չգիտեմ, թե ինչու նրանք չհաղթեցին Պրեմիեր Լիգայում: Ակնհայտ է, որ այնտեղ ներքին խնդիրներ կան: Ես «Միլանում» եմ, դրա համար ոչինչ չգիտեմ,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Բալոտելլին: