«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի 2012/13 մրցաշրջանի լավագույն մարզիչ:
Հիշեցնենք, որ 71-ամյա մասնագետը «Յունայթեդի» հետ ակումբի պատմության մեջ 20-րդ անգամ դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն: Դրանից հետո մասնագետը հայտնեց մարզչական կարիերան ավարտելու մասին:
Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն է, ով Պրեմիեր Լիգայի 32 խաղերում խփել է 20 գնդակ: