«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է The London Evening Standard-ը:
Նոր պայմանագրի համաձայն ուելսցին ամսական ստանալու է 520 հազար ֆունտ:
Ըստ պայմանագրի՝ հաջորդ մրցաշրջանում Բեյլը խաղալու է «Տոտտենհեմում»: 2014 թվականի ամռանը ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից 50 մլն ֆունտով:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը դարձել է 21 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ Պրեմիեր Լիգայի խաղացողների և Անգլիայի լրագրողների վարկածով: