«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պատմել է Ռաֆայել Բենիտեսի հետ հարաբերությունների մասին, ով առաջիկայում պետք է հեռանա ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:
-Կան մարզիչների մի տեսակ, ում հետ հարաբերություններ եք ստեղծում և մտերմանում եք: Բենիտեսն այդ տեսակը չէ: Մյուս մարզիչները հեռավորություն են պահում, և Ռաֆան ավելի շատ նրանց է նման:
Նա այն մարդկանցից չէր, ում հետ կարող եք նստել և զրուցել: Այո, մենք մի քանի անգամ խոսել ենք իմ ապագայի մասին, սակայն նա բավականին ազնիվ էր և խոստովանեց, որ այսպիսի իրավիճակում իրենից ոչինչ կախված չէր: Ահա հենց սրանով էլ մեր զրույցներն ավարտվում էին:
Նա այն մարզիչը չէ, ով յուրաքանչյուր մարզումից առաջ գրկախառնվում է ֆուտբոլիստների հետ, սակայն ես չեմ ասում, որ դա սխալ է: Այսպիսի մարզիչներ շատ կան, օրինակ, Ֆաբիո Կապելոն, ով մարզել է Անգլիայի ազգային հավաքականը:
Բենիտեսը պրոֆեսիոնալ է: Նա շատ մանրամասն է պատրաստվում խաղերին: Նա ժամանակավոր էր այստեղ, և նրա համար դժվար էր, որովհետև բոլորն էլ հասկանում էին, որ նա կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո: Հետևաբար, հենց այդ պատճառով էլ ոչ մի երկարաժամկետ ծրագիր չկար, սակայն նա լավ աշխատանք կատարեց և արդյունքի հասավ,- հայտնել է Ֆրենկը: The Sun